18.05.2022
|
||
---|---|---|
USD | 457.49 +2.63 | |
GBP | 567.15 +0.08 | |
EUR | 481.19 +2.90 | |
GEL | 156.14 +2.80 | |
RUB | 7.22 +0.04 |
Ռուսաստանի ռազմատրանսպորտային ավիացիայի России Ил-76 и Ан-124 Руслан ինքնաթիռները շարունակում են ռուսական խաղաղապահ կոնտինգենտի անձնակազմի, ռազմական տեխնիկայի և նյութական միջոցների տեղափոխումը Լեռնային Ղարաբաղի հակամարտության գոտի: Ինչպես հաղորդում է ՌԴ պաշտպանության նախարարությունը, նոյեմբերի 10-ից սկսած իրականացվել է ավելի քան 170 չվերթ:
Նշվում է, որ ՌԴ զինված ուժերի 15-րդ խաղաղապահ բրիգադի անձնակազմին ԼՂ հակամարտության գոտի տեղափոխելու համար հերթական Ил-76 и Ан-124 ինքնաթիռները իրականացրել են նյութական միջոցների, սպառազինության և ռազմական տեխնիկայի բեռնում ու թռիչք իրականացրել դեպի Երևան:
Ռուսաստանի պաշտպանության նախարարությունը շարունակում է ռուս խաղաղապահների տեղափոխումը ԼՂ հակամարտության գոտում առաջադրանքների կատարման վայր: