կարևոր
1705 դիտում, 2 տարի առաջ - 2020-11-18 09:35

Վրաստանի Դմանիսի քաղաքից 22 կմ հյուսիս-արևմուտք երկրաշարժ է գրանցվել

Վրաստանի Դմանիսի քաղաքից 22 կմ հյուսիս-արևմուտք երկրաշարժ է գրանցվել

Նոյեմբերի 18-ին, տեղական ժամանակով ժամը 05։26-ին (Գրինվիչի ժամանակով՝ ժամը 01:26-ին) ՀՀ ԱԻՆ Սեյսմիկ պաշտպանության տարածքային ծառայության սեյսմոլոգիական ցանցի կողմից գրանցվել է 2.0 մագնիտուդով երկրաշարժ Վրաստանի Հանրապետության տարածքում՝ Դմանիսի քաղաքից 22 կմ հյուսիս-արևմուտք։ Այս մասին հայտնեցին ՀՀ ԱԻՆ տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից:

Էպիկենտրոնային գոտում ստորգետնյա ցնցման ուժգնությունը կազմել է 2-3 բալ:

Երկրաշարժի զգացվածության վերաբերյալ ահազանգեր չկան։