կարևոր
1961 դիտում, 2 տարի առաջ - 2020-11-17 23:26

Մեր երկրի վարչապետի աթոռը զբաղեցնող անձը ուղղակիորեն պետք է թողնի իր պաշտոնը․ Արշակ եպիսկոպոս․ (ՏԵՍԱՆՅՈւԹ)

«Այս իրավիճակում միակ ելքը այն է, որ մեր երկրի վարչապետի աթոռը զբաղեցնող անձը ուղղակիորեն թողնի իր պաշտոնը, եւ թողնի  այն ուժերին ովքեր ի վիճակի են, գոնե նվազեցնել վտանգները եւ մեր առջեւ ծառացած վասները»,- «Երկիրի հյուրասրահում» ասել է Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի դիվանապետ Տեր Արշակ եպիսկոպոս Խաչատրյանը:

Անդրադառնալով քաղաքական ուժերի կողմից վերջին օրերին անցկացվող հավաքներին դիվանապետը նշել է, որ իշխանական թեւը միայն աթոռակռիվ չի որակում այդ շարժումները: Նրա դիտարկմամբ՝ փորձում են հետեւողականորեն մեղավորները փնտրել իրենց գործողությունների համար, եւ, ցավոք, այդ փնտրտուքների մեջ հասցեատեր դարձավ նաեւ բանակը:

«Բոլորը մեղավոր են, ժողովուրդը մեղավոր է, զինվորները, կամավորները, բացի իրենցից, իսկ իրենք ինչ ենք արել, որպեսզի երկրի թիվ մեկ իշխանություն, որպես թիվ մեկ պատասխանատու, այդ մասին ոչ մի խոսք»: