կարևոր
777 դիտում, 1 տարի առաջ - 2020-11-17 22:35

Ստեղծված իրավիճակի պատասխանատվությունը կրում է այսօրվա քաղաքական իշխանությունը․ Տ․ Արշակ եպիսկոպոս Խաչատրյան․ (ՏԵՍԱՆՅՈւԹ)

«Երկրում  ստեղծված իրավիճակի մեջ պատասխանատու են բացառապես այսօրվա քաղաքական իշխանությունները, իհարկե, սա ասելով ես պաստախանատվության իմ եւ մյուսների բաժինը չեմ ուզում չեղարկել»,- «Երկիրի հյուրասրահում» ասել է Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի դիվանապետ Տեր Արշակ եպիսկոպոս Խաչատրյանը:

Ըստ դիվանապետի՝ այսօր մենք, ուղղակի, գոյաբանական վտանգի առջեւ ենք կանգնած, ինչը չեն ժխտում նաեւ իշխանության ներկայացուցիչները:

«Օրինաչափ էր այսպիսի իրավիճակի հանգելը, որովհետեւ երկուսուկես տարվա ընթացքում մենք քանդեցինք ազգային համերաշխությունը, հետեւողականորեն թուլացրինք ազգային ավանդական առաքելություն ունեցող ինստիտուտները, այդ թվում նաեւ եկեղեցին»:

Արշակ եպիսկոպոսի կածիքով՝ իշխանությունները նաեւ վատթարացել են հարաբերությունները Հայաստանի հարեւան պետությունների հետ, առաջին հերթին Ռուսատանի Դաշնության, որը, ըստ դիվանապետի, մեր անվտանգության հիմնական երաշխավորն է:

«Նույնիսկ այն օրերին, երբ կասկածի տակ էր առնվում Ռուսաստանի բարեկամությունը Հայաստանի նկատմամբ, մեր անվտանգության միակ երաշխավորը շարունակում էր մնալ Ռուսաստանը»,- նշել է նա։

Մանրամասները՝ տեսանյութում։