27.05.2022
|
||
---|---|---|
USD | 448.18 +1.01 | |
GBP | 564.26 +0.24 | |
EUR | 479.46 +0.27 | |
GEL | 156.16 -1.02 | |
RUB | 6.83 -0.21 |
Մոսկվան կներդնի բոլոր ջանքերը՝ Լեռնային Ղարաբաղի մասին եռակողմ հայտարարության վերանայում թույլ չտալու համար: «Մենք հիմա չենք տեսնում այդ հայտարարությունը վերախմբագրելու, վերանայման ենթարկելու որեւէ փորձ: Ամեն ինչ կանենք, որ նման փորձեր չլինեն ու ամեն դեպքում հաջողությամբ չպսակվեն»,- ասել է արտգործնախարար Սերգեյ Լավրովը:
Նա նաեւ անդրադարձել է ամերիկյան պետքարտուղարության բարձրաստիճան ներկայացուցչի այն հայտարարությանը, թե մնում են շատ հարցեր, որոնք ռուսական կողմը պետք է պարզաբանի, ինչպես, օրինակ, համաձայնության պարամետրերը՝ ներառյալ Թուրքիայի դերը: «Ինձ համար տարօրինակ էր դա լսել: Եթե անկեղծ, ես կարծում եմ, որ նման հայտարարությունները կա՛մ արտացոլում են նման հայտարարություններ կատարողի ոչ բավարար տեղեկացվածությունը, կա՛մ պարզապես թյուրիմացությունների արդյունք են»,- ասել է Լավրովը:
Նա հավաստիացրել է, որ ամերիկյան կողմը ամեն ինչի մասին տեղեկացվել է պետքարտուղարի տեղակալի մակարդակով՝ հաշվի առնելով, որ Մայք Փոմփեոն այժմ գտնվում է երկարաժամկետ արտասահմանյան ուղեւորության մեջ:
Ռուսաստանի նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովն ավելի մեղմ է արտահայտվել: Նա ասել է՝ եթե ԵԱՀԿ-ի Մինսկի խմբի համանախագահ երկրներ ԱՄՆ-ին եւ Ֆրանսիային որեւիցե պարզաբանում պետք լինի Թուրքիայի եւ Ղարաբաղի վերաբերյալ, նրանք դրանք կստանան: