կարևոր
3127 դիտում, 2 տարի առաջ - 2020-11-17 18:48

Հանուն մեր հայրենիք ունենալու իրավունքի՝ վաղը՝ ժամը 18։00-ին, հանդիպում ենք Ազատության հրապարակում. Իշխան Սաղաթելյան

ՀՅԴ Հայաստանի Գերագույն Մարմնի ներկայացուցիչ Իշխան Սաղաթելյանը ֆեյսբուքյան իր էջում տեղեկացնում է․

«Սիրելի հայրենակիցներ,

վաղը՝ նոյեմբերի 18-ին, ժամը 18։00-ին՝ համազգային հանրահավաք Ազատության հրապարակում։

Խելագար դավաճանը հեռացվելու է՝ սա Հայաստանի յուրաքանչյուր քաղաքացու պատվի հարցն է, մեր պետականության գոյության, մեր ապագայի հարցն է։

Հանուն մեր արժանապատվության վերականգնման, հանուն մեր հայրենիք ունենալու իրավունքի՝ վաղը՝ ժամը 18։00-ին, հանդիպում ենք Ազատության հրապարակում»։