կարևոր
1296 դիտում, 1 տարի առաջ - 2020-11-17 17:08

ԱԳ փոխնախարարները շարունակում են կատարել իրենց պարտականությունները. Աննա Նաղդալյան

ԱԳ փոխնախարարները շարունակում են կատարել իրենց պարտականությունները. Աննա Նաղդալյան

ՀՀ Արտաքին գործերի փոխնախարարները շարունակում են կատարել իրենց աշխատանքային պարտականությունները: Այս մասին հայտնել է նախարարի մամուլի խոսնակ Աննա Նաղդալյանն՝ արձագանքելով տեղեկություններին, համաձայն որոնց ԱԳ բոլոր փոխնախարարները հրաժարականի դիմումներ են ներկայացրել:

Նոյեմբերի 17-ին ՀՀ վարչապետի որոշմամբ պաշտոնից ազատվել է Արտաքին գործերի նախարարի տեղակալ Շավարշ Քոչարյանը: Նոյեմբերի 16-ին ՀՀ նախագահի հրամանագրով պաշտոնից ազատվել է նաև ՀՀ Արտաքին գործերի նախարար Զոհրաբ Մնացականյանը: