Իտալիայի Արկոյի համայնքի քաղաքային խորհուրդը ճանաչել է Արցախի Հանրապետության անկախությունը: Այս մասին տեղեկացնում է Իտալիայում ՀՀ դեսպանությունը:
Նշենք, որ Քաղաքային խորհրդի անդամները հոկտեմբերի 20-ին քննել էին Արցախի Հանրապետությայն ճանաչման հարցը և միջնորդությամբ դիմել էին նաև երկրի կառավարությանը՝ անհապաղ և պաշտոնապես ճանաչել Արցախի Հանրապետությունը:
«Այս գործողությամբ մենք ոչ միայն կօգնենք վերականգնել պատմական և արդի ճշմարտությունը, այլ նաև՝ դադարեցնել ադրբեջանա-թուրք-ահաբեկչական եռամիավորության կողմից իրականացվող լուրջ ռազմական հարձակումները, որոնք բազմաթիվ զոհերի և մեծ թվով վիրավորների պատճառ են դառնում խաղաղ բնակչության շրջանում: Արցախի Հանրապետության ճանաչումը քաղաքակրթական գործողություն է, որը կարող է հանգեցնել ոչ միայն արդարության, այլ առաջին հերթին լռության ավարտին, որը վաղուց դարձել է հանցագործների հետ մեղսակցության գործողություն:
Եկել է ժամանակը, որ աշխարհը պաշտոնապես ճանաչի այս երկիրը, որն արդեն փաստացիորեն հանրապետություն է, ունի իր սեփական պետական և կառավարման համակարգը՝ ժողովրդավարական ճանապարհով ընտրված իր ժողովրդի կողմից: Ժողովուրդների ինքնորոշումը մեր քաղաքակրթության հիմնարար սկզբունքներից մեկն է. Միջազգային ճանաչման ակտը կարող է այսօր փրկել տասնյակ հազարավոր հայ քրիստոնյաների կյանքը»,-նշվում է Ակրոյի քաղաքային խորհրդի անդամների միջնորդության մեջ: