կարևոր
1221 դիտում, 1 տարի առաջ - 2020-11-17 16:25

Հ. Բանոյանին, Հ. Ասթարճյանին և Մ. Սեքլեմյանին կհուղարկավորեն Եռաբլուրում, հոգեհանգիստը տեղի կունենա Ս. Սարգիս եկեղեցում

Հ. Բանոյանին, Հ. Ասթարճյանին և Մ. Սեքլեմյանին կհուղարկավորեն Եռաբլուրում, հոգեհանգիստը տեղի կունենա Ս. Սարգիս եկեղեցում

ՀՅԴ Հայաստանի Գերագույն մարմինը հայտնում է, որ նոյեմբերի 8-9-ին Շուշիի պաշտպանության մարտերի ընթացքում նահատակված ընկերներ Հարութ Բանոյանի (1976 թ. ծնունդ, հայրենիքին մատուցած ծառայությունների համար Հայաստանի Հանրապետութեան 2-րդ աստիճանի մեդալակիր, Հալեպի հայաշատ թաղամասերի ինքնապաշտպանության հրամանատար), Հակոբ Ասթարճյանի (1991 թ. ծնունդ, Հալեպի հայաշատ թաղամասերի ինքնապաշտպանության մարտիկ) եւ Մոսիկ Սեքլեմյանի (1992 թ. ծնունդ, Հալեպի հայաշատ թաղամասերի ինքնապաշտպանության մարտիկ) հոգեհանգստյան արարողությունը տեղի կունենա ս.թ. նոյեմբերի 18-ին՝, ժամը 18:00-20:00-ը, Նոր Նորքի Սբ Սարգիս եկեղեցում, հուղարկավորությունը՝ նոյեմբերի 19-ին՝ ժամը 15:00-ին, «Եռաբլուր» զինվորական պանթեոնում: