20.05.2022
|
||
---|---|---|
USD | 458.98 -0.42 | |
GBP | 572.99 +1.96 | |
EUR | 485.74 +1.67 | |
GEL | 158.68 +1.35 | |
RUB | 7.81 +0.41 |
Մոսկվան հույս ունի, որ ՄԱԿ-ի կառույցները Միջազգային կարմիր խաչի կոմիտեից (ՄԿԽԿ) անմիջապես հետո կմիանան Ղարաբաղում հումանիտար խնդիրների լուծմանը: Այդ մասին նոյեմբերի 17-ին հայտարարել է ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը:
«Մենք հույս ունենք, որ կմիանան նաեւ այլ հումանիտար կառույցներ, ամենից առաջ Միավորված ազգերի կազմակերպության կառույցները: Ես նկատի ունեմ փախստականների գործերի գերագույն կոմիսարի վարչությունը, հումանիտար հարցերի կոորդինացման վարչությունը եւ, իհարկե, Լեռնային Ղարաբաղում սուր կերպով ծառացած են նաեւ մշակութային ժառանգության պահպանման խնդիրները: Եվ այստեղ իր դերը կարող է խաղալ ՅՈւՆԵՍԿՕ-ն»,-ասել է նա լրագրողներին:
Նա նշել է, որ ՄԿԽԿ-ն վաղուց ներկա է տարածաշրջանում եւ նրա փորձը կարող է օգտակար լինել մյուս կազմակերպությունների համար:
«Ես կարծում եմ, որ մարտական գործողությունների դադարացումն այս պայմանավորվածությունների հիման վրա, իհարկե, լրացուցիչ հնարավորություններ է բացում Միջազգային կարմիր խաչի կոմիտեի աշխատանքի համար, որը ներկա է ե՛ւ Հայաստանում, ե՛ւ Ադրբեջանում, ներառյալ նաեւ Լեռնային Ղարաբաղը»,-ասել է Լավրովը լրագրողներին:
Նրա խոսքով՝ ՄԿԽԿ-ն կարող է կարեւոր դեր խաղալ Լեռնային Ղարաբաղում տեղի ունեցածի հետեւանքները հաղթահարելու գործում: