կարևոր
680 դիտում, 11 ամիս առաջ - 2020-11-17 14:37

Կրեմլը պատրաստ է ԱՄՆ-ին եւ Ֆրանսիային պարզաբանումներ տրամադրել Թուրքիայի եւ Ղարաբաղի վերաբերյալ

Կրեմլը պատրաստ է ԱՄՆ-ին եւ Ֆրանսիային պարզաբանումներ տրամադրել Թուրքիայի եւ Ղարաբաղի վերաբերյալ

ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը հավաստիացրել է, որ եթե ԱՄՆ-ին եւ Ֆրանսիային, որպես ԵԱՀԿ-ի Մինսկի խմբի համանախագահներ, որեւիցե պարզաբանում պետք լինի Թուրքիայի եւ Ղարաբաղի վերաբերյալ, նրանք դրանք կստանան:

«Կասկած չկա, որ, եթե Մինսկի խմբի համանախագահության մեր գործընկերները պարզաբանումների կարիք ունենան, այդ պարզաբանումները կտրամադրվեն: Դեռ ավելին, այժմ մեր դիվանագիտական գերատեսչությունների միջև ղարաբաղյան գործերի շուրջ կանոնավոր շփումներ են իրականացվում»,-ասել է Պեսկովը:

Նրա խոսքով՝ Կրեմլը չէր ցանկանա մեկնաբանել համանախագահների երկկողմ հարաբերությունները Թուրքիայի Հանրապետության հետ: