կարևոր
1283 դիտում, 1 տարի առաջ - 2020-11-17 12:40

Իսպանիայի կոնգրեսն ընդունել է ԼՂ օգնություն ուղարկելու և Բաքվին զենքի վաճառքը դադարեցնելու միջնորդությունը

Իսպանիայի Կոնգրեսն ընդունեց Լեռնային Ղարաբաղ հումանիտար օգնություն ուղարկելու և Ադրբեջանին զենքի վաճառքը դադարեցնելու՝ պատգամավոր Ջոն Ինյարիտուի առաջարկ-միջնորդությունը, այս մասին հաղորդում է Իսպանիայում ՀՀ դեսպանությունը:

Պատգամավոր Ջոն Ինյարիտույի ներկայացրած նախաձեռնությունը կոչ է անում միջազգային կազմակերպություններին ակտիվորեն ներգրավվել արդեն հումանիտար ճգնաժամ առաջացրած հակամարտության խաղաղ և բանակցային լուծման որոնման մեջ: 

Նախաձեռնությունը քննարկվել է Կոնգրեսի միջազգային համագործակցության հանձնաժողովում և 19 կողմ, 10 դեմ և 5 ձեռնպահ քվեարկությամբ հաստատվել է: 

Առաջարկի հեղինակ Ջոն Ինյարիտուն շեշտել է արցախցի ​​ընտանիքներին մարդասիրական օգնություն տրամադրելու հրատապությունը և միջազգային կազմակերպություններում ակտիվ դիրքի պահպանման կարևորությունը, որպեսզի Արցախի Հանրապետությունում հակամարտությունը հայտնվի միջազգային հումանիտար օրակարգում: «Չնայած անցած շաբաթ համաձայնեցված հրադադարին, հակամարտությունը շարունակվում է, և տևական լուծում է պետք, քան երբևէ», - բացատրել է նա:

Ինյարիտուին նոյեմբերի սկզբին Եվրամիության տարբեր նահանգների խորհրդարանականներից և լրագրողներից կազմված դիտորդական պատվիրակության կազմով այցելել էր Արցախ և անձամբ տեսել այնտեղ տիրող վիճակը։