կարևոր
2021 դիտում, 2 տարի առաջ - 2020-11-17 11:58

«Լուսավոր Հայաստան» խմբակցությունն արտահերթ նիստ կհրավիրի ռազմական դրությունը վերացնելու հարցով

«Լուսավոր Հայաստան» խմբակցությունն արտահերթ նիստ կհրավիրի ռազմական դրությունը վերացնելու հարցով

ՀՀ ազգային ժողովի «Լուսավոր Հայաստան» խմբակցությունը խորհրդարանի արտահերթ նիստ կհրավիրի Հայաստանում հայտարարված ռազմական դրությունը վերացնելու հարցով: Այս մասին նոյեմբերի 17-ին գումարված ԱԺ հերթական նիստի ընթացքում ասաց խմբակցության ղեկավար Էդմոն Մարուքյանը:

«18:30 հրավիրում ենք արտահերթ նիստ, այդ նիստի ժամանակ առաջարկում ենք ռազմական դրությունը վերացնել, որից հետո երկրում վերադարձնել ազատությունները և հնարավորություն տալ, որ ժողովրդավարական գործընթացները տեղի ունեն: Ռազմական դրությունը հայտարարվել է երկրում մոբիլիզացիայի համար: Մոբիլիզացիան ավարտվել է: Խնդրում եմ գալ այդ նիստին ու ռազմական դրությունը հանելու համար կողմ քվեարկել»,- ասաց Մարուքյանը:

Էդմոն Մարուքյանն «Իմ քայլը» խմբակցությանն առաջարկեց միասին նախագիծ կազմել Ռուսաստանի, Հայաստանի և Ադրբեջանի ղեկավարների կողմից ստորագրված հայտարարության հետ կապված ու մեկ այլ արտահերթ նիստում քննարկել նաև այդ հայտարարության հարցը:

Հայաստանում սեպտեմբերի 27-ին հայտարարվել է ռազմական դրություն՝ Ադրբեջանի կողմից Արցախի նկատմամբ սանձազերծած պատերազմով պայմանավորված: