կարևոր
1629 դիտում, 2 տարի առաջ - 2020-11-17 11:13

Մայք Պոմպեոն ագրեսիվ է որակել Թուրքիայի վերջին գործողությունները

Մայք Պոմպեոն ագրեսիվ է որակել Թուրքիայի վերջին գործողությունները

ԱՄՆ պետքարտուղար Մայք Պոմպեոն հայտարարել է, որ ԱՄՆ-ն և Եվրոպան պետք է համատեղ աշխատեն Մերձավոր Արևելքում Թուրքիայի վերջին ամիսների գործողություններին արձագանքելու համար: ԱՄՆ պետքարտուղարն այս մասին ասել է Le Figaro-ին տված հարցազրույցում:

«Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը և ես համաձայն ենք, որ Թուրքիայի վերջին գործողություններն ագրեսիվ են եղել»,- ասել է Պոմպեոն՝ հղում անելով ԼՂ հակամարտության հարցում Թուրքիայի կողմից Ադրբեջանին ցուցաբերած աջակցությանը, ինչպես նաև Լիբիայում և Միջերկրածովյան հարցում այդ երկրի գործողություններին:

«Եվրոպան և ԱՄՆ-ն պետք է միասին աշխատեն, որպեսզի Էրդողանին համոզեն, որ այդպիսի գործողությունները չեն բխում նրա ժողովրդի շահերից»,- ասել է ԱՄՆ պետքարտուղարը:

ԱՄՆ պետքարտուղարը նաև հավելել է, որ Թուրքիայի կողմից ռազմական ներուժի օգտագործման ակտիվացումը մտահոգություն է առաջացնում: