կարևոր
1966 դիտում, 2 տարի առաջ - 2020-11-17 10:45

Պոմպեոն կարծում է, որ ԼՂ հակամարտությունը պետք է կարգավորվի Մինսկի խմբի համանախագահության շրջանակներում

Պոմպեոն կարծում է, որ ԼՂ հակամարտությունը պետք է կարգավորվի Մինսկի խմբի համանախագահության շրջանակներում

ԱՄՆ պետքարտուղար Մայք Պոմպեոն հայտարարել է, որ Լեռնային Ղարաբաղի հակամարտությունը պետք է կարգավորվի Մինսկի խմբի համանախագահության շրջանակներում: Այս մասին ԱՄՆ պետքարտուղարն ասել է Le Figaro-ին տված հարցազրույցում:

«ԱՄՆ-ն, Ֆրանսիան և Ռուսաստանը Մինսկի խմբի համանախագահներն են, որի գլխավոր նպատակը Լեռնային Ղարաբաղում հակամարտության կարգավորումն է: Հենց այս շրջանակներում էլ հարկավոր է կարգավորել իրավիճակը»,- ասել է Պոմպեոն: