09.08.2022
|
||
---|---|---|
USD | 406.28 -0.33 | |
GBP | 491.88 -0.32 | |
EUR | 415.5 +1.12 | |
GEL | 149.92 +0.02 | |
RUB | 6.72 -0.01 |
Իսպանիայի Կոնգրեսը Լեռնային Ղարաբաղ հումանիտար օգնություն ուղարկելու և Ադրբեջանին զենքի վառառքը դադարեցնելու միջնորդություն է ընդունել: Այս մասին հայտնում է Իսպանիայում Հայաստանի Հանրապետության դեսպանությունը:
«Իսպանիայի Կոնգրեսն ընդունեց Լեռնային Ղարաբաղ հումանիտար օգնություն ուղարկելու և Ադրբեջանին զենքի վաճառքը դադարեցնելու՝ պատգամավոր Ջոն Ինյառիտուի առաջարկ-միջնորդությունը»,- ասված է հրապարակման մեջ:
Իսպանիայի Կոնգրեսի պատգամավոր Ջոն Ինյառիտուն սեպտեմբերի 27-ից մինչև նոյեմբերի 10-ը Արցախի նկատմամբ Ադրբեջանի սանձազերծած պատերազմի ընթացքում այցելել է Արցախի Հանրապետություն: