կարևոր
1486 դիտում, 1 տարի առաջ - 2020-11-16 23:52

ՀՀ նախագահի հրամանագրով Զոհրաբ Մնացականյանն ազատվել է ԱԳ նախարարի պաշտոնից

ՀՀ նախագահի հրամանագրով Զոհրաբ Մնացականյանն ազատվել է ԱԳ նախարարի պաշտոնից

ՀՀ նախագահի աշխատակազմից տեղեկացնում են, որ նախագահ Արմեն Սարգսյանի հրամանագրով Զոհրաբ Մնացականյանն ազատվել է արտաքին գործերի նախարարի պաշտոնից:

«Հիմք ընդունելով վարչապետի առաջարկությունը՝ համաձայն Սահմանադրության 131-րդ հոդվածի, ինչպես նաև «Կառավարության կառուցվածքի և գործունեության մասին» օրենքի 5-րդ հոդվածի 1-ին մասի.
Զոհրաբ ՄՆԱՑԱԿԱՆՅԱՆԻՆ ազատել արտաքին գործերի նախարարի պաշտոնից»:

Հիշեցնենք, որ ՀՀ Ազգային ժողովում Նիկոլ Փաշինյանը հանդիպել էր «Իմ Քայլ»-ը խմբակցության պատգամավորների հետ և հարցուպատասխանի ընթացքում հնչեցրել էր Շուշիի հանձնման վերաբերյալ հայտարարություններ, որոնք անմիջապես հերքել էր ՀՀ ԱԳՆ մամուլի խոսնակ Աննա Նաղդալյանը՝ նշելով, որ խաղաղ գործընթացի որևէ փուլում չի եղել Շուշի քաղաքից հրաժարվելու հարց: Պատգամավորները պարզաբանում էին խնդրել Փաշինյանից այս հարցի վերաբերյալ, իսկ վարչապետն անմիջապես հայտարարել էր, թե ԱԳՆ նախարարը ազատված է: Միաժամանակ ԱԳՆ մամուլի խոսնակը հրապարակել էր Արտաքին գերատեսչության ղեկավարի հրաժարականի դիմումը: