կարևոր
1625 դիտում, 2 տարի առաջ - 2020-11-16 23:55

Նոյեմբերի 17-ի գիշերն առանձին շրջաններում սպասվում են թույլ տեղումներ

Հանրապետության տարածքում նոյեմբերի 17-ի գիշերն առանձին շրջաններում սպասվում են թույլ տեղումներ:

Քամին՝ հյուսիս-արևմտյան՝ 3-8 մ/վ։

Երևանում նոյեմբերի 17-ին սպասվում է առանց տեղումների եղանակ։ Գիշերը կդիտվի +2, ցերեկը՝ +13, երեկոյան՝ +9 աստիճան տաքություն։