23.05.2022
|
||
---|---|---|
USD | 455.73 -3.25 | |
GBP | 573.35 +0.36 | |
EUR | 486.58 +0.84 | |
GEL | 158.93 +0.25 | |
RUB | 7.89 +0.08 |
ՀՀ պաշտպանության նախարարը հանդիպել է անհետ կորած զինծառայողների ընտանիքների անդամներին։
Պաշտպանական գերատեսչության ղեկավարը ներկայացրել է Արցախում տեղակայվող ՌԴ խաղաղապահ ուժերի և ԿԽՄԿ աշխատակիցների հետ համատեղ իրականացվող որոնողական աշխատանքների մանրամասները, ընդգծելով, որ ՊՆ համապատասխան ստորաբաժանումներն օպերատիվ կերպով հավաքագրում և հրապարակում են բոլոր տեղեկությունները:
Նախարար Տոնոյանն անհետ կորածների ծնողներին հավաստիացրել է, որ գործընթացը գտնվում է իր անմիջական ուշադրության կենտրոնում և արվում է հնարավոր ամեն ինչ հերոսաբար ընկած տղաների մարմինները գտնելու և հողին հանձնելու նպատակով։