426 դիտում, 2020.11.16 19:58

Արթուր Վանեցյանը կմնա ազատության մեջ. դատարանը մերժեց նրան կալանավորելու վերաբերյալ միջնորդությունը

Արթուր Վանեցյանը կմնա ազատության մեջ. դատարանը մերժեց նրան կալանավորելու վերաբերյալ միջնորդությունը

Երեւան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանը, նախագահությամբ դատավոր Մարինե Մելքոնյանի, քիչ առաջ մերժեց «Հայրենիք» կուսակցության ղեկավար Արթուր Վանեցյանին կալանավորելու վերաբերյալ միջնորդությունը։

Նշենք, որ երեկ՝ նոյեմբերի 15-ին, դատարանը ոչ իրավաչափ էր ճանաչել Վանեցյանի ձերբակալումը, եւ նա ազատ էր արձակվել։

Հիշեցնենք, որ Վանեցյանին մեղադրանք է առաջադրվել 35-300-րդ հոդվածի 1-ին մասի (իշխանության յուրացման) եւ 35-305-րդ հոդվածի (պետական, քաղաքական կամ հասարակական գործչի գործունեությունը դադարեցնելու նպատակով սպանության նախապատրաստման) հատկանիշներով։