Երեւան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանը, նախագահությամբ դատավոր Մարինե Մելքոնյանի, քիչ առաջ մերժեց «Հայրենիք» կուսակցության ղեկավար Արթուր Վանեցյանին կալանավորելու վերաբերյալ միջնորդությունը։
Նշենք, որ երեկ՝ նոյեմբերի 15-ին, դատարանը ոչ իրավաչափ էր ճանաչել Վանեցյանի ձերբակալումը, եւ նա ազատ էր արձակվել։
Հիշեցնենք, որ Վանեցյանին մեղադրանք է առաջադրվել 35-300-րդ հոդվածի 1-ին մասի (իշխանության յուրացման) եւ 35-305-րդ հոդվածի (պետական, քաղաքական կամ հասարակական գործչի գործունեությունը դադարեցնելու նպատակով սպանության նախապատրաստման) հատկանիշներով։