18.08.2022
|
||
---|---|---|
USD | 405.79 -0.17 | |
GBP | 489.18 -1.95 | |
EUR | 412.81 -0.13 | |
GEL | 145.57 +0.52 | |
RUB | 6.83 +0.13 |
ՌԴ խաղաղապահները հետազոտել և ականազերծել են Ստեփանակերտ-Գորիս ավտոճանապարհի 1 կմ հատվածը, ճանապարհի երթևեկելի մասից և եզրագծից հեռացվել է 27 միավոր ջարդված և վնասված տեխնիկա: ՌԴ ՊՆ-ի տարածած հաղորդագրության մեջ նշվում է, որ Լաչինի միջանցքում կատարվում է տեղանքի ականազերծում և մաքրում պայթյունավտանգ առարկաներից:
«Շարունակվում է Ռուսաստանի ռազմատրանսպորտային ավիացիայի Իլ-76, ԱՆ-124 ինքնաթիռներով խաղաղապահ զորակազմի, ռազմական տեխնիկայի եւ նյութական գույքի տեղափոխումը: Ընդհանուր առմամբ, նոյեմբերի 10-ից իրականացվել է 140 չվերթ։ Նոյեմբերի 15-ին ընթացքում իրականացվել է 20 չվերթ»,- նշված է հաղորդագրության մեջ:
Ռուսաստանի Դաշնության նախագահի 2020 թվականի նոյեմբերի 10-ի հրամանագրով Լեռնային Ղարաբաղում շարունակվում է ռուս խաղաղապահների զորակազմի տեղակայումը: Զորակազմի հիմքը կազմում է Կենտրոնական ռազմական օկրուգի 15-րդ առանձին մոտոհրաձգային բրիգադը։ Խաղաղապահների հրամանատարն է գեներալ-լեյտենանտ Ռուստամ Մուրադովը։