01.07.2022
|
||
---|---|---|
USD | 407.95 +0.74 | |
GBP | 491.82 -0.99 | |
EUR | 426.35 +2.81 | |
GEL | 140.19 +1.14 | |
RUB | 7.46 -0.29 |
ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնին պատմել է Լեռնային Ղարաբաղում իրավիճակի կայունացման եւ ռուսական խաղաղապահ զորակազմի տեղակայման մասին: Այս մասին երկուշաբթի հայտնել Է Կրեմլի մամուլի ծառայությունը, փոխանցում է ТАСС-ը։
«Վլադիմիր Պուտինը տեղեկացրել է ռուսական կողմի ձեռնարկած ակտիվ միջնորդական ջանքերի մասին, որոնք թույլ են տվել դադարեցնել արյունահեղությունը եւ խուսափել նոր զոհերից, ինչպես նաեւ շփման գծի եւ Լաչինի միջանցքի երկայնքով ռուսական խաղաղապահ զորակազմի տեղակայման մասին: Նշվում է, որ Ադրբեջանի եւ Ռուսաստանի նախագահների եւ Հայաստանի վարչապետի նոյեմբերի 9-ի հայտարարությունը կատարվում է, իրավիճակը տարածաշրջանում ընդհանուր առմամբ կայունացել է», - ասված է հաղորդագրության մեջ:
Երկրների ղեկավարներն ընդգծել են տեղահանվածների՝ Ղարաբաղ վերադարձի և քրիստոնեական տաճարների պահպանման հարցերի լուծման անհրաժեշտությունը։