ԱԺ Լուսավոր Հայաստան խմբակցության քարտուղար Գևորգ Գորգիսյանը հայտնել է, որ ԱԺ արտահերթ նիստ չի գումարվել։
«Վարչապետը ցանկացել էր հանդիպել խմբակցությունների հետ՝ արդարանալու և հերթական անգամ մարդկանց խաբելու նպատակով։ Քանի որ մեր միակը հարցը վարչապետին իր հրաժարականի օրն ու ժամն էր, իսկ առավոտյան նա արդեն հայտնել էր, որ այդ հարցը իր օրակարգում չկա, համարեցինք ոչ նպատակահարմար մասնակցել այդ հանդիպմանը։ Փաստորեն ԱԺ-ում տեղի է ունեցել վարչապետ-իշխանական խմբակցություն հանդիպում»,֊ նշել է Գորգիսյանը։