ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը Հայաստանում հանրային համերաշխության վերականգնման համար կարևորում է ներքաղաքական կյանքում բռնության բացառումն ու դատապարտումը: Այս մասին Փաշինյանն ասել է Ազգային ժողովում «Իմ քայլը» խմբակցության անդամ Հովհաննես Հովհաննիսյանի հարցին ի պատասխան:
«Հանրային համերաշխության վերականգնման ամենակարևոր կետը ներքաղաքական ու ներքին կյանքում բռնության բացառումն է ու դրանց դատապարտումը: Հայաստանի կառավարության գործիքակազմում բացառվում է բռնությունների հրահրումը, առավել ևս՝ զինված»,- ասել է Փաշինյանը:
Ավելի վաղ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը նշել է, որ ընդդիմությունից ակնկալում է քաղաքական հարցերում բռնության և զենքի կիրառումը բացառող հայտարարություն՝ նշելով, որ իր քաղաքական թիմը բացառում է բռնությունների գործադրումը: