կարևոր
4169 դիտում, 3 տարի առաջ - 2020-11-16 15:02

«Ոչ մի բառ չկա Շուշիի, Մեղրին թշմանու դիմաց բացելու մասին». Միքայել Մինասյանը հրապարակել է կապիտուլյացիայի փաստաթղթին նախորդած փաստաթուղթ

Վատիկանում Հայաստանի նախկին դեսպան Միքայել Միանսյանը ֆեյսբուքյան իր էջում լուսանկար է հրապարակել՝ պնդելով, որ այն նոյեմբերի 9-ին Հայաստանի, Ադրբեջանի եւ Ռուսաստանի ղեկավարների ստորագրած հայտարարությանը նախորդած տարբերակներից մեկն է: Դրանում չկա ոչ մի կետ Շուշիի, նաեւ Ադրբեջանի համար նոր ճանապարհի կառուցման մասին, իսկ Լաչինի միջանցքի հայկական հատվածը, ըստ այդ փաստաթղթի, ոչ թե 5 այլ 10 կմ էր մնալու:

Չկա ձեւակերպում այն մասին, որ հայկական ու ադրբեջանական զորքերը մնալու են այնտեղ, ուր պատերազմի ընթացքում հասել են, ինչը, Միքայել Միանսյանի խոսքով, դիվանագիտական լեզվով նշանակում է, որ հայկական տիրույթում մնալու էր ամբողջ նախկին ԼՂԻՄ տարածքը: Խաղաղապահ զորքերը տեղակայլվելու էին նախկին ԼՂԻՄ սահմանին:

«Երկիրն այսօրի» հարցմանն ի պատասպան՝ Հայաստանի արտգործնախարարությունից խոստացան այս հրապարակմանն անդրադառնալ այսօր ավելի ուշ: