Հայ առաքելական եկեղեցու Արցախի թեմի առաջնորդ Պարգև արքեպիսկոպոս Մարտիրոսյանի առողջական վիճակը կայուն է:
Նա ասել է, որ միկրոինֆարկտ է տարել, բայց այժմ իրեն լավ է զգում:
Իզմիրլյան բժշկական կենտրոնից էլ հայտնում են, որ իրենց համար պատիվ էր այսօր Իզմիրլյան ԲԿ-ում հյուրընկալել Հայ առաքելական եկեղեցու Արցախի թեմի առաջնորդ Գերաշնորհ Պարգև արքեպիսկոպոս Մարտիրոսյանին: