20.05.2022
|
||
---|---|---|
USD | 458.98 -0.42 | |
GBP | 572.99 +1.96 | |
EUR | 485.74 +1.67 | |
GEL | 158.68 +1.35 | |
RUB | 7.81 +0.41 |
Նիկոլ Փաշինյանի որոշմամբ՝ Հայկ Կեսոյանը նշանակվել է Վարչապետի աշխատակազմի իրավաբանական վարչության պետ:
«Ղեկավարվելով «Քաղաքացիական ծառայության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 10-րդ հոդվածի 16-րդ մասով, 16-րդ հոդվածի 3-րդ մասով և հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության կառավարության 2018 թվականի դեկտեմբերի 27-ի N 1554 -Ն որոշման հավելվածի 147-րդ և 151-րդ կետերն ու Հայկ Կեսոյանի դիմումը՝
1. Հայկ Սեյրանի Կեսոյանին նշանակել վարչապետի աշխատակազմի իրավաբանական վարչության պետ (պաշտոնի ծածկագիր՝ 06-3-Ղ1-1)։
2. Հայկ Սեյրանի Կեսոյանի պաշտոնային դրույքաչափը սահմանել «Պետական պաշտոններ և պետական ծառայության պաշտոններ զբաղեցնող անձանց վարձատրության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքին համապատասխան»,- ասված է որոշման մեջ։