կարևոր
1836 դիտում, 2 տարի առաջ - 2020-11-16 13:47

Ստեփանակերտում, Մարտակերտի և Ասկերանի շրջաններում էլեկտրամատակարարումը վերականգնված է. ԱՀ օպերատիվ շտաբ

Ստեփանակերտում, Մարտակերտի և Ասկերանի շրջաններում էլեկտրամատակարարումը վերականգնված է. ԱՀ օպերատիվ շտաբ

Արցախի Հանրապետության օպերտատիվ շտաբը տեղեկացնում է, որ հանրապետությունում էլեկտրամատակարարման վերկանգնման աշխատանքները շարունակվում են: Այս օրերին մասնագետներն աշխատանքներ են իրականացնում Շուշի և Սղնախ ենթակայաններից սնուցվող բնակավայրերում էլեկտրականության ապահովման այլընտրանքային միջոցների կիրառման ուղղությամբ: Մարտունի քաղաքի և շրջանի մի քանի բնակայրերի էլեկտրամատակարարումը վերականագնելու ուղղությամբ տարվում են ինտենսիվ աշխատանքներ: Մայրաքաղաք Ստեփանակերտում, Մարտակերտի շրջանում և Ասկերանի շրջանում, բացի վերին ենթաշրջանից, էլեկտրամատակարարումն ամբողջությամբ վերականգնված է: