կարևոր
1324 դիտում, 1 տարի առաջ - 2020-11-16 13:38

Այս հաղթանակը ձեր բոլորի համար է. Դավիդ Յուրչենկո

Այս հաղթանակը ձեր բոլորի համար է. Դավիդ Յուրչենկո

Հայաստանի ֆուտբոլի ազգային թիմի դարպասապահ Դավիդ Յուրչենկոն Վրաստանի դեմ տոնած հաղթանակը նվիրել է յուրաքանչյուր երկրպագուի:

«Այս հաղթանակը կարծես մաքուր օդ լինի մեզ համար` դժվարին այս ժամանակներում: Այս հաղթանակը ձեր բոլորի համար է»,-սոցցանցերի իր էջերում գրել է Յուրչենկոն:

ֆուտբոլի Ազգերի լիգայի C դիվիզիոնի երկրորդ խմբի որակավորման 5-րդ տուրում Հայաստանի ընտրանին հյուրընկալվեց Վրաստանին և հաղթեց: Հայաստանի ընտրանու կազմում առաջինն աչքի ընկավ Գևորգ Ղազարյանը, և հաղթական գնդակը խփեց Սարգիս Ադամյանը:

Ազգերի լիգայում 5-րդ տուրից հետո Հայաստանի հավաքականն ունի 8 միավոր և միայն մեկ միավոր է զիջում առաջատար Հյուսիսային Մակեդոնիային: Երրորդ տեղում Վրաստանն է 6 միավորով, իսկ Էստոնիան ունի միայն 2 միավոր:

Ազգերի լիգայի որակավորման վերջին տուրը կարող է որոշիչ լինել Հայաստանի ընտրանու համար: 6-րդ տուրում Հայաստանը կմրցի Հյուսիսային Մակեդոնիայի հետ: Այդ հանդիպումը կկայանա նոյեմբերի 18-ին չեզոք դաշտում` Նիկոսիայում: Այն կմեկնարկի Երևանի ժամանակով 21:00-ին: