կարևոր
2251 դիտում, 2 տարի առաջ - 2020-11-16 12:17

«Ձեր իշխանությունն ու Ձեր ազատությունն ի չարս մի՛ գործածեք. լռեցե՛ք եւ ամո՛թ ունեցեք, վերջապես». Ասողիկ աբեղա Կարապետյան

«Ձեր իշխանությունն ու Ձեր ազատությունն ի չարս մի՛ գործածեք. լռեցե՛ք եւ ամո՛թ ունեցեք, վերջապես». Ասողիկ աբեղա Կարապետյան

Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի թանգարանների եւ արխիվի տնօրեն Հայր Ասողիկ աբեղա Կարապետյանը զգաստության կոչ է անում:

«Ոչ ոք՝ իշխանություն եւ ընդդիմություն, ոչ մի բարոյական եւ սահմանադրական իրավունք չունի ձեռք բարձրացնելու ակնարկ կամ խոսք ասելու. փարատեք ձեր մտքի ու սրտի խավարը: Ազգի ընտանիքի մեջ ատելություն եւ չարություն մի՛ թափեք՝ թշնամությամբ վտանգելով Պետության շինվածքը:

Ազգակիցներ, քույրեր եւ եղբայրներ, փակեցեք Ձեր ականջները՝ խլեցնելով եղբայրասպան ամեն մի կռինչ: Ձեր ողջախոհությամբ եւ իրավ հայրենասիրությամբ արհամարհանքի սյունին գամեցեք ամեն մի հուդայի, որը կփորձի Եղբոր դեմ սուր հանել կամ ավազակախմբի բերել: Ձեր իշխանությունն ու Ձեր ազատությունն ի չարս մի՛ գործածեք. լռեցե՛ք եւ ամո՛թ ունեցեք, վերջապես»,- եզրափակել է Ասողիկ աբեղա Կարապետյանը: