09.08.2022
|
||
---|---|---|
USD | 406.28 -0.33 | |
GBP | 491.88 -0.32 | |
EUR | 415.5 +1.12 | |
GEL | 149.92 +0.02 | |
RUB | 6.72 -0.01 |
Մեկնարկել է Հայաստանի ավտոմոբիլային ճանապարհների ձմեռային սպասարկման աշխատանքների շրջանը։ ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարության «Ճանապարհային դեպարտամենտ» ՊՈԱԿ-ում գործում է 010 562533 թեժ գիծը, որին զանգահարելով կարող եք տեղեկություններ ստանալ ՀՀ միջպետական և հանրապետական նշանակության ճանապարհների վերաբերյալ։ Այս մասին հայտնում են ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարության հասարակայնության հետ կապերի բաժնից:
Օպերատորները շուրջօրյա ռեժիմով կպատասխանեն քաղաքացիների հարցերին։
«Ճանապարհների մասին օպերատիվ տեղեկատվություն կարող եք ստանալ նաև ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարության տելեգրամ ալիքից՝ https://t.me/ArmRoadsInfo ։
Կոչ ենք անում վարորդներին երթևեկել ձմեռային անվադողերով՝ եղանակային վատ պայմաններում վթարներից և խցանումներից խուսափելու համար»,- ասված է հաղորդագրության մեջ։