Վահրամ Բաղդասարյանի փաստաբան Վահագն Գասպարյանը հայտնում է, որ նախաքննությայն մարմնի միջնորդությունը, կալանքը որպես խափանման միջոց ընտրելու վերաբերյալ, մերժվել է, Վահրամ Բաղդասարյանը ազատությայն մեջ է.
Հիշեցնենք, որ ՀՀ Ազգային ժողովի նախկին պատգամավոր, Հայաստանի Հանրապետական կուսակցության խորհրդարանական խմբակցության ղեկավար Վահրամ Բաղդասարյանին մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 35-300-րդ հոդվածի 1-ին մասի՝ իշխանության յուրացման և 35-305-րդ հոդվածի՝ պետական, քաղաքական կամ հասարակական գործչի գործունեությունը դադարեցնելու նպատակով սպանության նախապատրաստման և 235-րդ հոդվածի՝ ապօրինի զենք զինամթերք պահելու հատկանիշներով։