կարևոր
1614 դիտում, 3 տարի առաջ - 2020-11-16 10:16

Տեղահանվածների երկրորդ խումբը ռուս խաղապահների ուղեկցությամբ վերադարձել է Ստեփանակերտ

Տեղահանվածների երկրորդ խումբը ռուս խաղապահների ուղեկցությամբ վերադարձել է Ստեփանակերտ

Ռուս խաղաղապահները նոյեմբերի 15-ին փախստականների երկրորդ խմբին ուղեկցել են Ստեփանակերտ: Այս մասին տեղեկացնում է ՌԴ պաշտպանության նախարարությունը: 19 ավտոբուսով Ստեփանակերտ է վերադարձել 475 մարդ: Շարասյունը, որը շարժվել է Երևան-Ստեփանակերտ երթուղով, խաղաղապահների, ռազմական ոստիկանության ուղեկցությամբ ժամանել են Ստեփանակերտի հրապարակ: 

Ավելի վաղ 9 ավտոբուսով իրականացվել էր 250 փախստականի տեղափոխում: Ռուսաստանի զինծառայողներն ապահովել են ավտոբուսների անվտանգությունը շփման գծի հատվածում ՝ խաղաղ բնակիչների վերադարձն իրենց տներ ապահովելու համար:

Նոյեմբերի 9-ին ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը, Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը, Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը ստորագրել են համատեղ հայտարարություն Լեռնային Ղարաբաղում ռազմական գործողությունները դադարեցնելու հետ կապված: Պատերազմը դադարեցվել է նոյեմբերի 10-ին՝ ժամը 01:00-ից, ռուս խաղաղապահները մուտք են գործում Լեռնային Ղարաբաղ: Ընդհանուր առմամբ, նախատեսվում է ներգրավել 1960 ռուս զինծառայող, 90 զրահամեքենա, 380 միավոր ավտոմոբիլ և հատուկ տեխնիկա: