392 դիտում, 2020.11.16 09:31

«Իմ քայլի» պատգամավորը ՀՀ վարչապետի գրառումը քննադատելու համար ստացել է սպառնալիքներ, այդ թվում՝ ուղղված կյանքից զրկելուն. ՄԻՊ

«Իմ քայլի» պատգամավորը ՀՀ վարչապետի գրառումը քննադատելու համար ստացել է սպառնալիքներ, այդ թվում՝ ուղղված կյանքից զրկելուն. ՄԻՊ

ՄԻՊ Արման Թաթոյանը Ֆեյսբուքի իր էջում գրել է.

«Ինձ է դիմել ՀՀ Ազգային ժողովի «Իմ քայլը» խմբակցության պատգամավորներից մեկը, ով ՀՀ վարչապետի գրառումը քննադատող քաղաքական հայտարարությամբ է հանդես եկել: Պատգամավորի պնդմամբ՝ այդ կապակցությամբ սկսել է ստանալ սպառնալիքներ, այդ թվում՝ ուղղված կյանքից զրկելուն: Խստորեն դատապարտում եմ այս վտանգավոր երևույթը: Ոստիկանությունը պետք է անհապաղ միջոցներ ձեռնարկի Ազգային ժողովի պատգամավորի անձնական պաշտպանությունն ապահովելու ուղղությամբ: Պատգամավորի տվյալները անմիջապես կտրամադրեմ Ոստիկանությանը։ Պատգամավորների անձնական անվտանգության հարցերը կլինեն իմ անմիջական ուշադրության կենտրոնում ու վերահսկողության ներքո՝ Մարդու իրավունքների պաշտպանի իրավական կարգավիճակի առավելագույն հնարավորություններով»: