կարևոր
2369 դիտում, 1 տարի առաջ - 2020-11-16 09:23

ՀՀ-ում ԱՄՆ դեսպանն ԱԺ «Իմ քայլը» խմբակցության ղեկավարին ասել է, որ քաղաքական բռնությունն ու ահաբեկումը տեղ չունեն ժողովրդավարական հասարակությունում

Նոյեմբերի 15-ին ՀՀ-ում ԱՄՆ դեսպան Լին Թրեյսին Հայաստանում տիրող քաղաքական իրավիճակը քննարկել է ՀՀ ԱԺ «Իմ քայլը» խմբակցության ղեկավար Լիլիթ Մակունցի հետ։ Այս մասին հայտնում է ՀՀ-ում ԱՄՆ դեսպանությունը:

«Երկուստեք վերահաստատվել է Հայաստանում ժողովրդավարության և մարդու իրավունքների ամրապնդման հարցում փոխադարձ հանձնառությունը: Դեսպանն ասել է, որ քաղաքական բռնությունն ու ահաբեկումը տեղ չունեն ժողովրդավարական հասարակությունում»,- ասված է դեսպանատան հաղորդագրությունում: