կարևոր
4372 դիտում, 2 տարի առաջ - 2020-11-16 02:16

Ձեր ողջախոհությամբ և իրավ հայրենասիրությամբ արհամարհանքի սյունին գամեցեք ամեն մի հուդայի, որը կփորձի եղբոր դեմ սուր հանել. Ասողիկ աբեղա Կարապետյան

Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի թանգարանների և արխիվի տնօրեն Հայր Ասողիկ աբեղա Կարապետյանը զգաստության կոչ է անում. 

«Ոչ ոք՝ իշխանություն և ընդդիմություն, ոչ մի բարոյական և սահմանադրական իրավունք չունի ձեռք բարձրացնելու ակնարկ կամ խոսք ասելու. փարատեք ձեր մտքի ու սրտի խավարը: Ազգի ընտանիքի մեջ ատելություն և չարություն մի՛ թափեք՝ թշնամությամբ վտանգելով Պետության շինվածքը:

Ազգակիցներ, քույրեր և եղբայրներ, փակեցեք Ձեր ականջները՝ խլեցնելով եղբայրասպան ամեն մի կռինչ: Ձեր ողջախոհությամբ և իրավ հայրենասիրությամբ արհամարհանքի սյունին գամեցեք ամեն մի հուդայի, որը կփորձի Եղբոր դեմ սուր հանել կամ ավազակախմբի բերել:

Զգաստացեք, ո՜վ կույրեր, զգաստացեք և ձեր մեղսագործ կրքերն արմատախիլ արեք Ահեղ Աստծո առջև ծնկելով:

Ձեր իշխանությունն ու Ձեր ազատությունն ի չարս մի՛ գործածեք. լռեցե՛ք և ամո՛թ ունեցեք, վերջապես:

Ասողիկ աբեղա Կարապետյան»: