կարևոր
1184 դիտում, 11 ամիս առաջ - 2020-11-15 23:11

Հայաստանի ֆուտբոլի հավաքականը հաղթեց Վրաստանին Թբիլիսիում. Ազգերի լիգա

Հայաստանի ֆուտբոլի հավաքականը հաղթեց Վրաստանին Թբիլիսիում. Ազգերի լիգա

Ֆուտբոլի Ազգերի լիգայի C դիվիզիոնի երկրորդ խմբի որակավորման 5-րդ տուրում Հայաստանի ընտրանին հյուրընկալվեց Վրաստանին և հաղթեց:

Մեկնարկային րոպեներին երկու թիմերը շատ ակտիվ էին, թե հարձակման գծում, թե` պաշտպանությունում: Հայաստանի ընտրանին օգտագործեց հակագրոհներից մեկում ստացած հնարավորությունը: Անվրեպ հարվածով աչքի ընկավ այս խաղում թիմի ավագ Գևորգ Ղազարյանը, ով խփեց իր 14-րդ գնդակը հավաքականում: Նույն Ղազարյանը րոպեներ անց նորից հնարավորություն ուներ գրավելու մրցակցի դարպասը, սակայն գնդակը դիպավ դարպասաձողին:

Երկրորդ կեսում Հայաստանի հավաքականը կրկին ակտիվ էր: Սակայն 65-րդ րոպեին սեփական տուգանային հրապարակում անփույթ գործեց Արման Հովհաննիսյանը և մրցավարը նշանակեց 11 մետրանոց հարված, որն էլ անվրեպ իրացրեց Վակոն: Հանդիպման վերջնամասում Հայաստանի ընտրանին մի քանի փոփոխություն կատարեց և փորձեց բեկել խաղի ընթացքը: Եվ Խոակին Կապառոսի թիմին հաջողվեց դա. 85-րդ րոպեին ստանալով գնդակը տուգանային հրապարակում` Սարգիս Ադամյանը խփեց ընտրանու հաղթական գնդակը:

Վրաստան-Հայաստան` 1:2:

Հայաստանի ազգային հավաքականը նոյեմբերի 18-ին՝ ժամը 21:00-ին (Երևանի ժամանակով) Կիպրոսի մայրաքաղաք Նիկոսիայի GSP մարզադաշտում՝  վերջին տուրում կմրցեն Հայաստանի և Հյուսիսային Մակեդոնիայի ընտրանինները: Այդ հանդիպումը որոշիչ նշանակություն ունի: