29.06.2022
|
||
---|---|---|
USD | 408.31 -0.08 | |
GBP | 496.42 -3.37 | |
EUR | 429.75 -2.20 | |
GEL | 139.35 +0.32 | |
RUB | 7.83 +0.11 |
Միջազգային օլիմպիական կոմիտեի նախագահ Թոմաս Բախը ժամանել է Տոկիո։ Այս մասին գրում է ճապոնական Kyodo գործակալությունը:
ՄՕԿ-ի նախագահը պլանավորում է հանդիպում ունենալ Ճապոնիայի նոր վարչապետ Յոշիհիդե Սուգանի հետ: Հանդիպման ընթացքում կողմերը կքննարկեն նոր կորոնավիրուսի պանդեմիայի պայմաններում Տոկիոյի 32-րդ ամառային Օլիմպիական խաղերի անցկացումը:
Մարտի 24-ին հայտնի դարձավ, որ Տոկիոյի 32-րդ ամառային Օլիմպիական խաղերը հետաձգվել են: ՄՕԿի նախագահ Թոմաս Բախը և Ճապոնիայի վարչապետ Սինձո Աբեն հեռախոսազրույց էին ունեցել, և վարչապետի առաջարկից հետո Բախն իր համաձայնությունն էր տվել խաղերը մեկ տարով հետաձգելուն: Այս պահի դրությամբ հայտնի է, որ Օլիմպիական խաղերը կպահպանեն իրենց անվանումը` Տոկիո-2020: Դրանք կմեկնարկեն 2021 թվականի հուլիսի 23-ին և կեզրափակվեն օգոստոսի 8-ին: