Ռուսաստանի արտակարգ իրավիճակների նախարարության օդուժի հատուկ նշանակության ինքնաթիռը 30 մասնագետների է բերել Հայաստան՝ Լեռնային Ղարաբաղի տարածքում հումանիտար առաքելություն իրականացնելու նպատակով:
ՌԴ ԱԻՆ-ը Հայաստան է բերել աէրոմոբիլային հոսպիտալ։ 30 մասնագետներից բաղկացած խումբը կընդգրկվի Լեռնային Ղարաբաղի մարդասիրական արձագանքման կենտրոնի կազմում։
ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հանձնարարությամբ Ռուսաստանի ԱԻՆ-ը կմասնակցի Լեռնային Ղարաբաղի հակամարտության գոտում ռազմական գործողությունների հետեւանքով տուժած բնակչությանը օգնություն ցուցաբերելուն:
Պատրաստության են բերվել նաև ՌԴ ԱԻՆ փրկարարական կենտրոնների 150 մասնագետներից բաղկացած համահավաք խումբը և 20 միավոր տեխնիկա: