912 դիտում, 2020.11.15 21:09

Ոստիկանները գաղտնի բերման ենթարկեցին Խաչիկ Գալստյանին․ Արսեն Բաբայան

Ոստիկանները գաղտնի բերման ենթարկեցին Խաչիկ Գալստյանին․ Արսեն Բաբայան

«Հայրենիք» կուսակցության խորհրդի անդամ Արսեն Բաբայանը ֆեյսբուքյան իր էջում գրել  է․

«Դավաճան Նիկոլի թատրոնը շարունակվում է

Շենգավիթի դատարանի դիմացից քիչ առաջ ոստիկանները գաղտնի բերման ենթարկեցին նաև «Հայրենիք» կուսակցության խորհրդի անդամ Խաչիկ Գալստյանին:

Այս ձերբակալություններով դավաճան իշխանությունը փորձում է լռեցնել ազատ խոսքը: Խաչիկ Գալստյանը նույնպես ելույթ էր ունեցել դատարանի բակում:

Ոստիկանությունը գործում է մարդագողի հոգեբանությամբ, թաքնվում է մի ծառի տակ մինչև թիրախին մենակ տեսնի և բերման է ենթարկում:

Նիկոլ, մարդիկ ծիծաղում են քո ցնցումների վրա»: