կարևոր
1554 դիտում, 2 տարի առաջ - 2020-11-15 18:00

ՌԴ փրկարարների խումբն ուղևորվել է Հայաստան ԼՂ-ում հումանիտար առաքելություն իրականացնելու նպատակով

ՌԴ փրկարարների խումբն ուղևորվել է Հայաստան ԼՂ-ում հումանիտար առաքելություն իրականացնելու նպատակով

Ռուսաստանի արտակարգ իրավիճակների նախարարության օդուժի հատուկ նշանակության ինքնաթիռը մերձմոսկովյան Ժուկովսկի օդանավակայանից մեկնել է Հայաստան՝ Լեռնային Ղարաբաղի տարածքում հումանիտար առաքելություն իրականացնելու նպատակով: Ռուսաստանի Դաշնության ԱԻ նախարար Եվգենի Զինիչևը հայտարարել է, որ ՌԴ ԱԻՆ կենտրոնական ապարատի մասնագետների օպերատիվ խումբը տեղում կգնահատի իրավիճակը և կհամակարգի քաղաքացիական բնակչությանն անհրաժեշտ օգնություն ցուցաբերելու հետագա գործողությունները։ 

«Երեսուն մարդ է ուղարկվել», - նշել է Եվգենի Զինիչևը։

ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հանձնարարությամբ Ռուսաստանի ԱԻՆ-ը կմասնակցի Լեռնային Ղարաբաղի հակամարտության գոտում ռազմական գործողությունների հետեւանքով տուժած բնակչությանը օգնություն ցուցաբերելուն:

Պատրաստության են բերվել նաև ՌԴ ԱԻՆ փրկարարական կենտրոնների 150 մասնագետներից բաղկացած համահավաք խումբը և 20 միավոր տեխնիկա: Տեղական բնակչությանը բժշկական օգնություն ցուցաբերելու անհրաժեշտության դեպքում գերատեսչությունը պատրաստ է աերոմոբիլային հոսպիտալ ուղարկել։