16.08.2022
|
||
---|---|---|
USD | 406.09 -0.10 | |
GBP | 488.16 -2.80 | |
EUR | 411.41 -2.90 | |
GEL | 145.81 +1.52 | |
RUB | 6.62 +0.02 |
ԱՄՆ գործող նախագահ Դոնալդ Թրամփի կողմնակիցների և նրան դեմ հանդես եկողների միջև Վաշինգտոնում տեղի ունեցած բախման ընթացքում մեկ մարդ վիրավորվել է և հոսպիտալացվել: Այս մասին հայտնում է Washington Post-ը: Նշվում է, որ նա մեջքի հատվածում դանակով հարված է ստացել:
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի կողմնակիցները նոյեմբերի 14-ին մայրաքաղաք Վաշինգտոնում ակցիա են անցկացրել՝ ի աջակցություն երկրի գործող առաջնորդի:
Նշվում է, որ Սպիտակ տնից 5 թաղամաս այն կողմ Թրամփի կողմնակիցների և նրան դեմ հանդես եկողների միջև բախում է տեղի ունեցել:Բախումը տևել է մի քանի րոպե, մինչ դեպքի վայր է ժամանել ոստիկանությունը:
«Կոլումբիայի շրջանի հրշեջ ծառայության ներկայացուցչի խոսքերով բախման ընթացքում 20 տարեկան տղամարդը դանակի հարվածից վիրավորում է ստացել մեջքի հատվածում և տեղափոխվել է հիվանդանոց լուրջ վնասվածքներով»,- գրել է թերթը: