կարևոր
1199 դիտում, 2 տարի առաջ - 2020-11-15 12:05

Երևանում հարգում են ռուս օդաչուների հիշատակը

Երևանում հարգում են ռուս օդաչուների հիշատակը

Արդեն մի քանի օր է ՀՀ-ում Ռուսաստանի դեսպանության մոտ մարդիկ գալիս են հարգանքի տուրք մատուցելու Ադրբեջանի զինված ուժերի կողմից խոցված ռուսական Մի-24 ուղղաթիռի օդաչուների հիշատակը: 

Հիշեցնենք` նոյեմբերի 9-ին Հայաստանի Հանարապետության տարածքում՝ Երասխ գյուղից Պարույր Սևակ գյուղ տանող հատվածում՝ ձորում ռուսական ուղղաթիռ է ընկել: Խոցված Մի-4-ը ուղեկցելիս է եղել Հայաստանում տեղակայված ռուսական 102-րդ ռազմաբազայի ավտոշարասյանը: Զոհվել էին ուղղաթիռի անձնակազմի հրամանատար Յուրի Իշուկն ու ավագ լեյտենանտ Ռոման Ֆեդինը։ Ավելի ուշ Ադրբեջանը հայտարարել է, որ Ադրբեջանի զինված ուժերն են խոցել ռուսական ուղղաթիռը, իսկ ռուսական կողմը հայտարարությամբ ընդունել էր Ադրբեջանի պարզաբանումը, որտեղ նշվել էր, որ ուղղաթիռը պատահաբար է խոցվել: