4814 դիտում, 2020.11.15 13:15

Իբր լրագրող Սեմյոն Պեգովից պահանջել եմ, որ հեռանա Արցախից․ սա հիմարություն է․ Վահրամ Պողոսյան

Իբր լրագրող Սեմյոն Պեգովից պահանջել եմ, որ հեռանա Արցախից․ սա հիմարություն է․ Վահրամ Պողոսյան

Հայտնի հեռուստամեկնաբան Վլադիմիր Սոլովյովի հաղորդման ռադիոեթերում ինչ-որ Կարամբա երեկ ապատեղեկատվություն է տարածել, թե իբր պատերազմի օրերին զանգել եմ «ՎարԳոնզո» նախագծի անդամ, ռազմական լրագրող Սեմյոն Պեգովին և ինչ-որ պատճառով նրանից պահանջել, որ հեռանա Արցախից: Սա հիմարություն է: Այս մասին հայտնել է ԱՀ նախագահի մամուլի խոսնակ Վահրամ Պողոսյանը։

«Քիչ առաջ եմ հեռախոսազրույց ունեցել Սեմյոնի հետ. Նա ևս զայրացած է այս ակնհայտ կեղծ տեղեկատվությունից և շուտով կարձագանքի դրան»: