կարևոր
1526 դիտում, 1 տարի առաջ - 2020-11-15 12:21

Անհրաժեշտ է առկա իրականությանը եւ պայմաններին համարժեք, բոլորովին նոր որակի, այլ մտահորիզոնի եւ ունակությունների բանակցող

Անհրաժեշտ է առկա իրականությանը եւ պայմաններին համարժեք, բոլորովին նոր որակի, այլ մտահորիզոնի եւ ունակությունների բանակցող

ՀՅԴ Հյուսիսային եւ Հարավային Իրանի Կենտրոնական կոմիտեների հայտարարությունը

2020 թւականի նոյեմբերի 10-ին ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինեանի կողմից պատերազմը դադարեցնելու մասին եռակողմ խայտառակ համաձայնագրի ստորագրումը ցնցեց ողջ հայ ազգին։

Ի սկզբանէ յայտնի էր, որ նման պարտւողական եւ նւաստացուցիչ պայմաններով համաձայնագիրը չի կարող ընդունելի լինել հայ ժողովրդի կողմից եւ առաջացնելու է ողջ հայութեան ցասումը եւ ընդվզումը։

Վերջին իրադարձութիւնները եկան փաստելու, որ հայութիւնը միանշանակ մերժում է դաւաճանական այս փաստաթուղթը, որը ոչ այլ ինչ է, քան՝ մեծագոյն յանցանք հայ ժողովրդի նկատմամբ։

Կասկածից վեր է, որ Հայաստանի Հանրապետութեանն առաջիկայում սպասւում են բարդ բանակցութիւններ, որոնք, միեւնոյն ժամանակ կարող են հնարաւորութիւն ընձեռել առաջին հայեացքից անյոյս թւացող իրավիճակը որոշակիօրէն շտկելու համար։

Դրա համար մեզ անհրաժեշտ է առկայ իրականութեանը եւ պայմաններին համարժէք, բոլորովին նոր որակի, այլ մտահորիզոնի եւ ունակութիւնների բանակցող։

Ազգային ընդվզման շարժումը կոչւած է հէնց այդ նպատակին՝ առկայ բարդագոյն խնդիրների եւ մարտահրաւէրների լուծմանը, որոնք ողջ ծաւալով յառնել են մեր առջեւ՝ վտանգելով հայոց պետականութեան վաղւայ օրն ու գոյութիւնն ընդհանրապէս։

Հաստատելով, որ ստեղծւած ճգնաժամի գլխաւոր մեղաւորը ՀՀ գործող իշխանութիւններն են, որոնք պատերազմի առաջին իսկ օրերից փաստեցին իրենց անկարողութիւնն ու իրավիճակին անհամարժէքութիւնը, մենք եւս մեր բողոքի, ցասման եւ ընդվզման ձայնն ենք բարձրացնում, միանալով Երեւանում բողոքի դուրս եկած մեր հազարաւոր քոյրերին եւ եղբայրներին՝ պահանջելով ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինեանի հրաժարականը եւ անցնցում հեռացումը իշխանութիւնից։

Սա է առկայ ճգնաժամը յաղթահարելու եւ իրավիճակը փրկելու առաջին եւ կարեւոր պայմանը։

ՀՅԴ Հիւսիսային եւ Հարաւային Իրանի Կենտր. կոմիտէներ
12 նոյ. 2020 թ.