կարևոր
3600 դիտում, 1 տարի առաջ - 2020-11-15 12:12

Մենք դատապարտում ենք այդ համաձայնությունը եւ Նիկոլ Փաշինյանի քայլերը. հանրահավաք Գլենդելում

Մենք դատապարտում ենք այդ համաձայնությունը եւ Նիկոլ Փաշինյանի քայլերը. հանրահավաք Գլենդելում

ՀՅԴ Ամերիկայի կառույցի երիտասարդական թեւի նախաձեռնությամբ Գլենդելի հայությունը բողոքի հանրահավաք անցկացրեց նոյեմբերի 14-ի երեկոյան: Հավաքի մասնակիցները մեկ րոպե լռությամբ հարգեցին Արցախի պատերազմում զոհված հայ հերոս զինվորների հիշատակը:

ՀՅԴ Ամերիկայի կառույցի ներկայացուցիչը հայտարարեց.

«Արցախյան պատերազմից 44 օր հետո Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը ստորագրեց պարտվողական եռակողմ մի համաձայնագիր, որի արդյունքում հող ստեղծվեց Արցախի Հանրապետության տարածքների մեծամասնության զիջումի եւ կորստի համար: Մենք դատապարտում ենք Հայաստանի, Ադրբեջանի եւ Ռուսաստանի միջեւ ստորագրված այդ համաձայնագիրը եւ պահանջում Հայաստանի Հանրապետության վարչապետ Նիկոլ Փաշինյանի հրաժարականը:

Ուզում եմ հիշել Գարեգին Նժդեհի՝ մի առիթով ասված խոսքը. «Ժողովրդից է ամեն հաղթանակ, անկարող ղեկավարից՝ ամեն պարտություն»:

Սեպտեմբերի 27-ից սկսած, մեր ժողովուրդն Արցախում թիրախ դարձավ Ադրբեջանի եւ Թուրքիայի կողմից հրահրված պատերազմի արդյունքում: Թշնամու նպատակն էր՝ Արցախի հարցը լուծել՝ բնաջնջելով եւ տեղահանելով Արցախի բնակչությանը: Այն իր նպատակին հասնելու համար որեւէ արգելքի դեմ կանգ չառավ՝ օգտագործելով ԱԹՍ-ներ, արգելված հրթիռներ, ֆոսֆորային եւ կասետային ռումբեր, Սիրիայից բերված ահաբեկիչ վարձկաններ՝ ունենալով մեկ նպատակ. բնաջնջել հայ ժողովուրդը՝ իրականացնելով նոր ցեղասպանական արշավ: