կարևոր
1564 դիտում, 2 տարի առաջ - 2020-11-15 11:42

Ֆիլիպիններում «Վամկո» թայֆունի հետևանքով զոհերի թիվը հասել է 67-ի

Ֆիլիպիններում «Վամկո» թայֆունի հետևանքով զոհերի թիվը հասել է 67-ի

Ֆիլիպիններում «Վամկո» թայֆունի հետևանքով զոհերի թիվը հասել է 67-ի: Այս մասին հայտնում է «ՌԻԱ նովոստի»-ն:

Նշվում է, որ ևս 21 մարդ տուժել է, 12-ն անհետ կորած է համարվում:

Թայֆունը վնասել է 25 հազար տուն, գյուղատնտեսությանը հասցված վնասի չափը կազմում է մոտ 25 միլիոն դոլար:

Ֆիլիպինների համար «Վամկո» թայֆունը այս տարվա ընթացքում 21-րդ թայֆունն է: