Շիրակի մարզային ճգնաժամային կառավարման կենտրոն նոյեմբերի 14-ին` ժամը 23:33-ին, Շիրակի մարզային ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ հրդեհ է բռնկվել Արթիկ քաղաքի Կամոյի փողոցի թիվ 17 հասցեում գտնվող անասնագոմի տանիքում: Այս մասին հայտնում են ՀՀ ԱԻՆ տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից:
Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից երկու մարտական հաշվարկ։
Հրդեհը մեկուսացվել է նոյեմբերի 15-ին՝ ժամը 00:16-ին, մարվել՝ 00:37-ին: Այրվել են թիվ 17 հասցեում գտնվող օժանդակ շինության տանիքի փայտյա կառուցատարրերը (մոտ 15 քմ):