01.07.2022
|
||
---|---|---|
USD | 407.95 +0.74 | |
GBP | 491.82 -0.99 | |
EUR | 426.35 +2.81 | |
GEL | 140.19 +1.14 | |
RUB | 7.46 -0.29 |
ՀՅԴ Հայաստանի Գերագույն Մարմնի ներկայացուցիչ Իշխան Սաղաթելյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է.
«Հայաստանի վարչապետը ապաշխարելու և ներում հայցելու փոխարեն ընտրել է քաղաքական բռնաճնշումների և բռնապետ դառնալու ճանապարհը։
Մեզ այս սցենարը վաղուց ծանոթ է, բայց մեզ այս սցենարով վախեցնելն անհնար է։
Սեփական պաշտոնը պահպանելու համար Փաշինյանը հիմա էլ հերթական թատրոնում նոր սցենար է բեամդրել՝ մեղադրանք ներկայացնելով «Հայրենիք» կուսակցության նախագահ Արթուր Վանեցյանի, «Հանրապետական» կուսակցության անդամ Վահրամ Բաղդասարյանի, Արցախյան ազատամարտի լեգենդար ազատամարտիկներ Աշոտ Մինասյանի և դաշնակցական Աշոտ Ավագյանի նկատմամբ։
Նիկո՛լ, դու ի վերջո ստիպված ես լինելու ձերբակալել ամբողջ հայ ժողովրդին, որովհետև բացի քեզնից ու քո խամաճիկներից բոլորը մտածում և գործում են հանուն հայրենիքի փրկության։
Հեռացի՜ր անցնցում և մեր երկիրը մի տար նոր արկածախնդրության»։